ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

11:26     21 փետրվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են չեղարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն սկզբում հյուսիսկորեական իշխանությունները պետք է դրան ընդառաջ քայլ անեն:

Թրամփը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեան իր աշխարհագրական դիրքով պայմանավորված տնտեսական մեծ ներուժ ունի:

Փետրվարի 27-28-ին Վիետնամում կկայանա ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթաժողովը:


© armedia.am