Ուֆայում հայկական եկեղեցի են կառուցում

12:30     21 փետրվարի, 2019

Ուֆայի Զատոնի Վավիլովո գյուղում սկսվել է հայկական եկեղեցու շինարարությունը, հայտնում է NEWS.am-ը` հղում կատարելով «Գովորիտ Ուֆա» կայքին:

Հայտնի է, որ հանրապետությունում բնակվում է 30 հազար հայ: Եկեղեցին կառուցվում է «Ռուսաստանի հայերի միության» Բաշկիրական տարածաշրջանային բաժանմունքի համար:

Օծման արարողությանը անձամբ մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, որը այցով ժամանել է Բաշկորտոստանի մայրաքաղաք:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են իշխանության մարզային և համայնքային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Նրանք դրել են հիմնաքարերը: Շենքի երեսապատումը կկատարվի հատուկ Հայաստանից բերված տուֆով: Նախատեսված է եկեղեցու կառուցումն ավարտել 2 տարում:


© armedia.am