Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

19:27     21 փետրվարի, 2019

Թուրքիայում կվերականգնեն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։

Ինչպես հայտնում է Daily Sabah պարբերականը` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն։ 

Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին է համարվում։ Այն 2015թ.-ին քանդվել է թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև ռազմական բախումների ժամանակ: 




© armedia.am