Արթուր Վանեցյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին

17:35     21 փետրվարի, 2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է ՀՀ առաջին նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելը:

«Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ: Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ՝ մենք կհարուցենք քրեական գործեր»,- ասել է Արթուր Վանեցյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: 

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատում է տարբեր ուղղություններով և եթե լինեն փաստեր՝ իրենք կհրապարակեն:

 


© armedia.am