Կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է Մոսկվայում: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ռեժիսորի կինը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Դանելիայի հոսպիտալացման պատճառը պնեվմոթորաքսն է՝ թոքամզային խոռոչում օդի կուտակումը:
Նշվում է, որ 88-ամյա ռեժիսորը դիմել էր բժիշկներին շնչահեղձության նոպայի պատճառով:
Գեորգի Դանելիան խորհրդային և ռուսական կինոռեժիսոր է և սցենարիստ: Նրա առավել հայտնի գործերն են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Հաջողության ջենթլմենները», «Մի վշտանա», «Աֆոնյա», «Միմինո» և «Քին-ձա-ձա» ֆիլմերը: