Իրանը չի բացառում ռազմական գործողությունների իրականացնելու հնարավորությունը սիրիական Իդլիբում

18:04     24 փետրվարի, 2019

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զաֆիրը չի բացառել Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Իդլիբը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել էր դեռևս 2015-ին: Այն Սիրիայի՝ ահաբեկիչների ու ապօրինի զինված խմբավորումների կողմից վերահսկվող վերջին շրջանն է համարվում:

«Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Երբեք ռազմական գործողություններ չենք ցանկացել ու աշխատել ենք խուսափել դրանից, քանի որ գիտենք, որ Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Մեր մյուս մոտեցումները ձախողվեցին, իսկ «Ջեբհաթ ան Նուսրա»-ն տարածքը վերահսկում է ավելի, քան երբևէ»,- ասել է արտգործնախարարը շվեյցարական Basler Zeutung թերթին տված հարցազրույցում:



© armedia.am