Դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

12:25     25 փետրվարի, 2019

ԻԻՀ-ում փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի:


© armedia.am