Իրանի ԱԳ նախարարի պաշտոնաթողությունը չի փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ երկրի նկատմամբ. Պոմպեո

12:40     26 փետրվարի, 2019

ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մեր քաղաքականությունն անփոփոխ կմնա, իրանական ռեժիմը պետք է գործի այնպես, ինչպես նորմալ երկրում է, և հարգի իր ժողովրդին»,- գրել է դիվանագետն իր Twitter-ում:

Նա նշել է. «Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Ամեն դեպքում, նա (Ջավադ Զարիֆը) և Հասան Ռոուհանին (Իրանի նախագահը) կոռումպացված կղերական մաֆիայի դրածո անձինք են: Մեզ հայտնի է, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում է Խամենեին (այաթոլլա Խամենեին՝ Իրանի հոգևոր առաջնորդը)»:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետվրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:


© armedia.am