Կոնգրեսը քվեարկել է ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարելու դեմ

11:23     27 փետրվարի, 2019

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկրել է Թրամփի կողմից Մեքսիկայի հետ սահմանին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու մասին բանաձևի օգտին, հայտնում է Reuters-ը:

Բանաձևն արգելում է Թրամփին այլ հիմնադրամներից միջոցներ վերցնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:

Բանաձևը փոխանցվել է Սենատի համաձայնեցմանը: Եթե վերջինս նույնպես արգալափակի նախագահի որոշումը, Թրամփը կարող է վետո կիրառել այդ որոշման նկատմամբ և այդպիսով պաշտպանել արտակարգ դրություն հայտարարելու մասին իր որոշումը:


© armedia.am