Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի թարգմանիչը հայտնի է դարձել Վիետնամի Դոնգ Դանգ կայարանում կարճ վազքի շնորհիվ, որտեղ երկրի ղեկավարը ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։
Թարգմանիչը փորձում էր դուրս գալ գնացքից, երբ Կիմ Չեն Ինն արդեն դեպի դիմավորողներն էր ընթանում։ Տեսնելով, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը սկսել է սեղմել վիետնամցի գործընկերների ձեռքը՝ թարգմանիչը վայրկյանի ընթացքում հաղթահարել է մի քանի մետր տարածությունը և նրա կողքին կանգնել։