Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության չհասան գագաթաժողովում

12:17     28 փետրվարի, 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը չկարողացան համաձայնության հասնել Հանոյի գագաթաժողովում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:

«Այս անգամ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, բայց երկրների ղեկավարների թիմերը ծրագրում են հանդիպումները շարունակել հետագայում»,- ասվում է հրապարակված փաստաթղթում:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շատ լավ և կառուցողական հանդիպումներ են անցկացրել 2019 թվականի փետրվարի 27-28-ին վիետնամական Հանոյում: Երկու առաջնորդները քննարկել են ապամիջուկայնացման առաջխաղացման ուղիները, ինչպես նաև տնտեսական զարգացման հայեցակարգերը», - ասվում է հայտարարությունում:

Թրամփը և Կիմ Չեն Ինը պլանավորվածից շուտ են լքել գագաթաժողովի անցկացման վայրը՝ Sofitel Legend Metropole հյուրանոցը:

Պաշտոնական գրաֆիկի համաձայն` երկու երկրների ղեկավարները ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք է հանդիպեին աշխատանքայն ճաշի ժամանակ, իսկ այնուհետև մասնակցեին փաստաթղթերի ստորագրմանը:


© armedia.am