Ամերիկացի զինվորականները Սիրիայից 50 տոննա ոսկի են տարել. ԶԼՄ-ներ

11:07     1 մարտի, 2019

Ամերիկացի զինվորականները Սիրիայի Դեր-Զոր նահանգում ԻՊ ահաբեկիչների հետ պայմանավորվածության արդյունքում երկրից 50 տոննա ոսկի են հանել, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Նշվում է, որ զինյալներն իրենց մոտ առկա ոսկին ամբողջությամբ` 40 տոննա, փոխանցել են ամերիկացի զինվորականներին անվտանգության երաշխիքների դիմաց: Եվս 10 տոննա ոսկի ամերիկացիները գտել են ԻՊ այլ գաղտնարաններում:

Լրագրողների տվյալներով` գրոհայինները ոսկին թալանել էին Սիրիայի և Իրաքի տարածքում:


© armedia.am