Հյուսիսային Կորեան ռեալիստական առաջարկություն է արել Թրամփին

14:48     1 մարտի, 2019

Փհենյանը Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ռեալիստական առաջարկություն է արել Վաշինգտոնին, սակայն ԱՄՆ նախագահը պնդել է, որ Փհենյանը Յոնբենում իր միջուկային համալիրը ապամոնտաժելուց հետո ևս մեկ քայլ կատարի։ Այս մասին ինչպես փոխանցում է Reuters-ը` հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Խոն: 

Նրա խոսքերով, Փհենյանն առաջարկել է ապամոնտաժել միջուկային նյութերի, ներառյալ՝ պլուտոնի և ուրանի արտադրությունը։ Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան խնդրել է Վաշինգտոնին մասնակիորեն հանել պատժամիջոցները։

Նշենք, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել Հանոյում գագաթաժողովի արդյունքներով։  Թրամփի խոսքով` ինքը Հանոյում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ հրաժարվել է միջուկային գործարքից՝ պատժամիջոցները հանելու Հյուսիսային Կորեայի առաջնորդի անընդունելի պահանջների պատճառով։

 


© armedia.am