Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

12:27     2 մարտի, 2019

Մարտի 1-ին Ստամբուլում հայազգի լենգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանում բացվել է լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը, փոխանցում է News.am գործակալությունը:

Ցուցահանդեսին ներկայացված են Գյուլերի աշխատանքները, որը 60 տարի առաջ պատահաբար հայտնաբերել էր անտիկ քաղաք Ափրոդիսիասը, որը գտնվում է թուրքական Այդըն նահանգում: Հանձնարարությունից վերադարձող Գյուլերը և նրա վարորդը ճանապարհին մոլորվել են և հայտնվել գյուղում, որի բնակիկչներն առօրյա կյանքում օգտագործում էին հնագույն քարեր և սյուներ:

2017 թվականին Ափրոդիսիաս քաղաքը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Ցուցահանդեսը, որում ներկայացված են հնագույն քաղաքի և նրա շրջակայքի լուսանկարները, բաց կլինի մինչև սեպտեմբեր:

Հիշեցնենք, որ Գյուլերը 90 տարեկանում մահացել է անցյալ տարի:


© armedia.am