Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը
Պետերբուրգում 89 տարեկանում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը, շաբաթ հայտնել է նրա կինը՝ Թամարան:
«Ժորես Իվանովիչն այսօր մահացավ»,- ասել է նա:
Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Վիտեբսկում: Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է (2000 թվականին մրցանակը ստացել է կիսահաղորդիչային հետերոկառուցվածքների մշակման և արագ օպտիկական ու միկրոէլեկտրոնային բաղադրիչների ստեղծման համար): 1991 թվականից մինչև 2017 թվականը եղել է ՌԳԱ փոխնախագահը: