Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա և երկխոսության միջոցով. Իրանի ԱԳՆ

11:19     4 մարտի, 2019

Իրանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ չի փոխվել և երկիրը շարունակում է պատրաստակամ մնալ Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ օգնելու հարցում: Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին: 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ ու թափանցիկ, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա և երկխոսության միջոցով»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը` հավելելով, որ Թեհրանի համար կարևոր է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չազդի Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վրա:


© armedia.am