Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

14:00     5 մարտի, 2019

«Մենք աշխատում ենք, որ հանրության հոգեբանությունն էլ փոխվի: Եթե հակառակորդն անընդհատ ասում է` հեսա հարձակվելու ենք, հեսա պատերազմելու ենք, հեսա ազատելու ենք մեր տարածքները, այդ դեպքում ի՞նչ պետք է անի պաշտպանության նախարարը. պետք է բարձրացնի ԶՈՒ և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»,- մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանի խոսքով` շատ տեղեկություններ, որ գալիս են հակառակորդի կողմից, ներբեռնում ու տարածում են հենց ՀՀ ԶԼՄ-ները, իսկ հասարակությանը պետք է ոչ թե  պատերազմի պատրաստել, այլ բարոյահոգեբանական պատշաճ մակարդակի վրա պահել, իսկ պատերազմի միշտ պետք է պատրաստ լինել, քանի բանակցային գործընթացը չի ավարտվել: 


© armedia.am