Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին

21:22     5 մարտի, 2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն համարվող տեղեկատվության և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի, հայտնում է News.am-ը: 

168.am-ի այս տեղեկությունը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Էլեն Առաքելյանը հայցի առարկայի վերաբերյալ մանրամասներ է խոստացել հայտնել առաջիկայում։


© armedia.am