ԱՄՆ-ը С-400-ների գնման դեպքում կվերանայի Թուրքիայի հետ համագործակցությունը

12:57     6 մարտի, 2019

ԱՄՆ-ը մտադիր է վերանայել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման ծրագրին, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ստեղծումից: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Պալանդինոն:

«Մենք միանգամայն հստակ զգուշացրել ենք Թուրքիային, որ С-400-ների պետենցիալ ձեռքբերումը կհանգեցնի F-35-ների ծրագրում վերջինիս մասնակցության վերանայմանը և ռիսկերի կապված հետագայում զենքի մատակարարումների հետ», - ասել է Պալանդինոն:

Փետրվարի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ չի հրաժարվի Ռուսաստանի հետ С-400-ների գործարքից:


© armedia.am