ՄԱԿ-ում գնահատել են մարդկային օրգանների «սև» շուկան

12:43     6 մարտի, 2019

Աշխարհում մարդկային օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվում է տարեկան 600 միլիոն դոլար: ՄԱԿ-ի՝ թմրանյութերի տարածման և հանցավորության դեմ պայքարի վարչության այս տվյալները հրապարակվել են մարդավաճառության խնդիրների շուրջ Գվատեմալայում բացված առաջին տարածաշրջանային կոնգրեսում, հայտնում է Prensa Latina հրատարակությունը:

Բացի Գվատեմալայից, կոնգրեսին մասնակցում են Հոնդուրասը, Սալվադորը, Դոմինիկանան, Մեքսիկան, Կոստա Ռիկան:

Կոնգրեսը, որի աշխատանքն սկսվել է մարտի 5-ին, կտևի երկու օր:


© armedia.am