Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտունի քաղաքի շրջվարչակազմի ղեկավարության հետ

13:01     6 մարտի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: 
Քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: 
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: 
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:


© armedia.am