104 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը: Այս մասին տեղեկացնում է jsonline.com-ը, փոխանցում է 168.am-ը:
Նշվում է, որ Արթին Հայկը մահացել է այնտեղ որտեղ ապրել է`տարեցների կենտրոնում:
Նա աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Արթին Հայկը օգոստոսին կդառնար 105 տարեկան:
Նա ունի 4 աղջիկ, 9 թոռ, 17 ծոռ և ծոռնուհի: