Facebook-ի ղեկավարը սոցցանցերին «փակ» ապագա է կանխագուշակել

11:23     7 մարտի, 2019

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ ներկայումս լայն տարածում է ստանում ոչ մեծ փակ միությունների ստեղծման թրենդը, ինչը կհանգեցնի սոցցանցերի գաղտնիության ռեժիմների փոխակերպմանը: Այս մասին նա գրում է Facebook-ի իր պաշտոնական բլոգում: 

Ցուկերբերգը նշում է, որ Facebook-ն ու Instagram-ը վերջին 15 տարիներին օգնել են մարդկանց ամբողջ աշխարհում կապ հաստատել ընկերների հետ և կատարել են «թվային հյուրասենյակի» դեր: Facebook-ի ղեկավարը, սակայն, կարծում է, որ «գաղտնիությանն ուղղված տեղեկատվական հարթակները» շուտով շուկայում ավելի նշանակալի տեղ կզբաղեցնեն, քան «բաց» սոցցանցերը:

Ցուկերբերգը հավելել է, որ Facebook-ը օգտատերերի մոտ չի ասոցացվում «փակ» սոցցանցի հետ, սակայն հավաստիացրել է, որ իր ղեկավարած կորպորացիան «կարող է էվոլյուցիայի» ենթարկվել և ստեղծել մարդկանց համար անհրաժեշտ թվային հարթակներ:


© armedia.am