«Շենգավիթ» ԲԿ և Ամերիաբանկը սկսել են իրենց արդյունավետ համագործակցությունը:
2018թ. սեպտեմբերի 15-ին շահագործման հանձնվեց «Շենգավիթ» ԲԿ նոր մասնաշենքը, ներդնելով նոր որակ, նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ նախկին ծանրաբեռնվածությունն արդեն չկա` չնայած այցելուների թիվն էապես աճել է:
«Շենգավիթ» ԲԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանը կարևորում է Ամերիաբանկի դերը Շենգավիթ ԲԿ նոր մասնաշենքի կառուցման և նորագույն սարքավորումներով վերազինման գործում, որի արդյունքում ի թիվս նախկինում արդեն գործող ծառայությունների բացվել են մի շարք նորերը, օրինակ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և այլն:
Ալեքսանդր Ուռումյանը նշում է, որ իրենք Ամերիաբանկի հետ համագործակցում են ավելի քան 3 տարի` տարբեր ոլորտներում, սակայն ամենախոշոր համագործակցունը Շենգավիթ ԲԿ նոր մասնաշենքի սարքավորումների հետ կապված լիզինգային և վարկավորման ծրագիրն էր:
Ինչու՞ են համագործակցել հենց Ամերիաբանկի հետ: Քանի որ միշտ, ցանկացած պահի ցանկացած խնդրի դեպքում Ամերիաբանկը 1-2 օրվա ընթացքում տալիս է բոլոր խնդիրների լուծում-պատասխանները:
Ուռումյանը վստահություն է հայտնում, որ նմանատիպ համագործակցության շարունակության դեպքում Ամերիաբանկի հետ դեռ շատ ծրագրեր են կյանքի կոչվելու:
«Շենգավիթ» ԲԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը ստորև ներկայացնում է համագործակցության մանրամասները: