Սիրիայում հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառ. մետր տարածք. Արծրուն Հովհաննիսյան

16:32     7 մարտի, 2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի գրառմամվ, մեկնաբանելով.

«Մինչ օրս Սիրիայում հայ մասնագետներն ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:

Բժիշկները փետրվարի 18-ից առ այսօր, ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն:

Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն»:


© armedia.am