Հայ միլիոնատիրոջ աներոջ մասին Հոլիվուդում ֆիլմ կնկարահանեն

11:45     11 մարտի, 2019

ԱՄՆ-ում ծրագրում են ֆիլմ նկարահանել հայտնի թենիսիստ քույրերի՝ Սերենա և Վինուս Ուիլյամսների հոր՝ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի աներոջ՝ Ռիչարդ Ուիլյամսի մասին։ Ինչպես գրում է NEWS.am-ը, ֆիլմը ստացել է «Թագավոր Ռիչարդ» անվանումը։ Գլխավոր հերոսին կմարմնավորի 50-ամյա Ուիլ Սմիթը։

Դեռևս չի հաղորդվում՝ երբ տեղի կունենա ֆիլմի պրեմիերան և ովքեր կմարմնավորեն ֆիլմի մյուս հերոսներին։


© armedia.am