Կարոլին Ռաֆայելյանը՝ Forbes-ի ցուցակում

12:37     11 մարտի, 2019

Աշխարհի ամենահարուստ մարդկանց` Forbes-ի ցանկում 2019թ․-ին ներգրավվել է Alex and Ani զարդերի ընկերության հիմնադիր և սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը։ Ինչպես հայտնում է News.am-ը, նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ․-ին՝ ԱՄՆ-ում, Արևմտյան Հայաստանից գաղթած փախստականների ընտանիքում։ Նրա հայրը իր ծնվելու տարին հիմնում է ոսկյա զարդերի ընկերություն։ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո շարունակել է հոր գործը և սկսել է զարդեր ստեղծել։

2004թ․-ին Ռաֆայելյանը հիմնում է իր՝ Alex and Ani կազմակերպությունը, որն անվանում է դուստրերի անուներով։ 

Կարոլին Ռաֆայելյանը զբաղվում է նաև բարեգործությամբ։ 30 միլիոն դոլար նա տրամադրել է տարբեր ծրագրերի, այդ թվում նաև Հայաստան հիմնադրամին։


Посмотреть эту публикацию в Instagram

This is my life, my story. Hard work pays off, but I never thought it would be this rewarding. Eternally grateful #blessed @forbes

Публикация от Carolyn Rafaelian (@positivelycarolyn) 17 Май 2017 в 5:52 PDT


© armedia.am