Աշխարհի ամենահարուստ մարդկանց` Forbes-ի ցանկում 2019թ․-ին ներգրավվել է Alex and Ani զարդերի ընկերության հիմնադիր և սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը։ Ինչպես հայտնում է News.am-ը, նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։
Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ․-ին՝ ԱՄՆ-ում, Արևմտյան Հայաստանից գաղթած փախստականների ընտանիքում։ Նրա հայրը իր ծնվելու տարին հիմնում է ոսկյա զարդերի ընկերություն։ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո շարունակել է հոր գործը և սկսել է զարդեր ստեղծել։
2004թ․-ին Ռաֆայելյանը հիմնում է իր՝ Alex and Ani կազմակերպությունը, որն անվանում է դուստրերի անուներով։
Կարոլին Ռաֆայելյանը զբաղվում է նաև բարեգործությամբ։ 30 միլիոն դոլար նա տրամադրել է տարբեր ծրագրերի, այդ թվում նաև Հայաստան հիմնադրամին։