Սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ, սպասվում են արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան

12:17     11 մարտի, 2019

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ։ Մեզ սպասվում են 5 տաք և արևառատ օրեր»:

Այնուհետև ավելացրել. «Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի»։


© armedia.am