Նախարարը, ուշանալով Եթովպիայում կործանված ինքնաթիռից, փրկվեց

14:14     11 մարտի, 2019

Եմենի ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարար Նաբիլ Աբդուլահը ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ ուշացել էր Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի չվերթից: Այդ մասին հայտարարել է նախարարի տեղակալ Ամար ալ Աուլակին:

«Մենք շնորհակալ ենք Բարձրյալին ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարարի բարեհաջողության համար, որը մի քանի րոպեով ուշացավ չվերթից և այնտեղ ժամանեց, երբ ինքնաթիռն արդեն պատրաստվում էր թռիչքի»,- գրել է ալ Աուլակին Facebook-ում:


© armedia.am