Մեյը Եվրահանձնաժողովի հետ համաձայնեցրել է Brexit-ի գործարքում փոփոխությունները

11:52     12 մարտի, 2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են Brexit-ի վերաբերյալ ԵՄ հետ համաձայնագրի տեքստում փոփոխությունները, հայտնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է Մեյի վարչակազմի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնը, կառավարությունը խորհրդարանի քվեարկությանը կներկայացնի երկու նոր փաստաթուղթ:

Առաջինը հաստատում է, որ Եվրամիությունը չի օգտագործում պաշտպանիչ մեխանիզմներ («Բեքստոպ») Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի բացության ապահովման հարցում` որպես «ծուղակ» Մեծ Բրիտանիայի համար:

Երկրորդ փաստաթուղթը պարունակում է կողմերի հավաստիացումները փոխարինել «բեքստոպը» այլընտրանքային տարբերակով (առևտրային համաձայնագրի նմանությամբ) մինչև 2020 թվականի դեկտեմբեր:


© armedia.am