ԱԱ․ Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց հունգարացիների հետ

20:00     12 մարտի, 2019

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց Հունգարիայի թիմի հետ մրցամարտը։ Նախորդ 5 տուրերում հայ շախմատիստուհիները պարտություն էին կրել։

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին։

7-րդ տուրից հետո Հայաստանի ու Հունգարիայի հավաքականները վաստակել են 3-ական միավոր և բաժանում են 8-9-րդ տեղերը: Մարտի 13-ին անցկացվելիք 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները կխաղան Վրաստանի հավաքականի հետ:


© armedia.am