Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի 5 անդամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

09:22     14 մարտի, 2019

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց Հայաստանի հավաքականի 5-րդ մեդալը:

Վլադիկավկազում պայքարը շարունակում է Հայաստանի 5 ներկայացուցիչ: Ավելի վաղ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը հաղթել էր իտալացի մարզիկին դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Վախթանգ Հարությունյանը: 


© armedia.am