Հրաձգություն Նոր Զելանդիայի 2 մզկիթում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

11:35     15 մարտի, 2019

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասթին Արդերնը հաստատել է, որ Քրայսթչերչ քաղաքում 2 մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ, ևս 20-ը ստացել է լուրջ վնասվածքներ:

Նախնական տվյալներով` զինված մարդիկ հարևանությամբ գտնվող Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ցերեկային աղոթքից հետո: Նրանք արգելափակել են դռները և կրակ բացել հավատացյալների վրա:  13

Ոստիկանությունը չորս մարդու՝ երեք տղամարդու և մեկ կնոջ է ձերբակալել մզկիթներում հրաձգության կազմակերպման մեղադրանքով: Սակայն ոստիկանությունը քաղաքի բնակչությանը կոչ է արել մնալ տանը, քանի որ չի բացառում, որ քաղաքում դեռ կան հարձակման մասնակիցներ:


© armedia.am