Թրամփը մեղադրել է Google-ին Չինաստանին և չինական բանակին օգնելու համար

11:50     17 մարտի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Google կազմակերպությանը Չինաստանին և չինական բանակին օգնելու համար։ Նա այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ Google-ի աշխատանաքը ՉԺՀ-ում օգուտ է բերում այդ երկրի բանակին։

«Google-ն օգնում է Չինաստանին և նրա բանակին, բայց ոչ ԱՄՆ-ին։ Սարսափելի է։ Լավ լուրն այն է, որ նրանք օգնում էին անազնիվ  Հիլլարի Քլինթոնին, բայց ոչ Թրամփին։ Եվ ի՞նչ ստացվեց արդյունքում»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ չպարզաբանելով, թե ինչ նկատի ունի։


© armedia.am