Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

13:20     17 մարտի, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է Իռլանդիայի հետ երկխոսություն հաստատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ կձևավորվի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով հագեցած հայ-իռլանդական հարաբերությունների օրակարգ։


© armedia.am