Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

15:17     17 մարտի, 2019

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի  անդամ Անուշ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին և նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Իսկ նախօրեին 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հավասար մրցավեճում՝ մրցավարների որոշմամբ միավորների չնչին տարբերությամբ (2:3 հաշվով) պարտություն կրեցին ու նվաճեցին բրոնզե մեդալ: Շահերդյանը պարտվեց Ռուսաստանի, իսկ Հովհաննիսյանը` Գերմանիայի ներկայացուցչին: 
Ավելի վաղ՝ բրոնզե մեդալ էր նվաճել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:


© armedia.am