Պենտագոնը հերքել է Սիրիայում հազար զինվորական թողնելու ԱՄՆ-ի պլանների մասին հաղորդումները

12:24     18 մարտի, 2019

ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է Սիրիայում հազար զինծառայող թողնելու Պենտագոնի պլանների մասին ԶԼՄ-ների հաղորդումները:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, աղբյուրներին հղումով, հաղորդել էր, որ Սիրիայում հազար ամերիկացի զինծառայող կմնա, որպեսզի «շարունակի աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանը հատելու և քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին»:

«Փետրվարին հայտարարված պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, և մենք շարունակում ենք կատարել մշտական տեղաբաշխման վայրեր ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ նախագահի հանձնարարականը»,- հայտարարել է Դանֆորդը:


© armedia.am