Էրդողանն Իսրայելի վարչապետից պահանջել է քաշել որդու ականջները

13:42     18 մարտի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է, որ նա քաշի որդու` Յաիրի ականջը: 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` Յաիր Նեթանյահուն Twitter-ում գրել էր, որ Ստամբուլը Կոստանդնուպոլիս քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնյաների կենտրոնն ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան: Թուրքիայի նախագահը, ի պատասխան այդ գրառմանը, արձագանքել է հետևյալ կերպ.

«Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը: Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ  Ձեզ: Սա արդեն Ստամբուլն է»:

Էրդողանն արտաբերել է հաճախակի կրկնվող այն խոսքերը, որ մինարեները իրենց սվիններն են, գմբեթները` սաղավարտները, մզկիթները` զորանոցները, մուսուլմանները` իրենց զինվորները և որ ոչինչ չի կարող վախեցնել իրենց:


© armedia.am