Թրամփն իր աշխատավարձի մի մասը նախարարություններից մեկին է նվիրաբերել

11:20     19 մարտի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր աշխատավարձի մեկ քառորդը` 100 հազար դոլար, փոխանցել է ներքին անվտանգության նախարարությանը:

 «Թեև մամուլը չի սիրում դրա մասին գրել, իսկ ինձ նրանցից դա պետք էլ չի, ես տարեկան 400 հազար դոլար իմ նախագահական աշխատավարձը տարվա ընթացքում փոխանցում եմ  տարբեր գերատեսչությունների: Այս մեկը ես տալիս եմ ներքին անվտանգության նախարարությանը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Թրամփը նախագահական աշխատավարձից հրաժարվել է ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո` հայտարարելով, որ ստանալու է մեկ դոլար:


© armedia.am