Պուտինը մեկնաբանել է Նազարբաևի հրաժարականը

16:20     20 մարտի, 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը: 

«Մենք տեսնում ենք, թե ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում մեր դաշնակից երկրում: Հուսով ենք, որ շարունակականությունը կպահպանվի: Բոլոր հիմքերը կան Նազարբաևի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու կապակցությամբ նրան համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու և աշխատանքում հաջողություններ մաղթելու համար»,- նշել է ՌԴ առաջնորդը կառավարության նիստի բացմանը, հաղորդում է life.ru-ն:

Պուտինը նաև ընդգծել է այն փաստը, որ Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության հեղինակներից է:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը հրաժարական է տվել 30 տարի պաշտոնավարելուց հետո: 


© armedia.am