Հայ բժիշկների կողմից Հալեպի բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերվում 4 հիվանդանոցներում

15:46     20 մարտի, 2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետները շարունակում են իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում:

«Ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում: Սակրավորները նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքներն ամբողջությամբ յուրացրել են: Զուգահեռաբար նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ են տարվում խաղաղ բնակչության շրջանում և դպրոցներում: Հայ բժիշկների կողմից Հալեպի բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերվում 4 հիվանդանոցներում», ասվում է գրառման մեջ:


© armedia.am