Հովհաննես Մարգարյանն արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի առաջնությունում

18:12     20 մարտի, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության` մինչև 21 տարեկանների պայքարում գրավել է երկրորդ տեղը: Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի:

Զավեն Իգիթյանն ատրճանակի` երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ և 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը:

14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձևում:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձևի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը:


© armedia.am