ԵՄ երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

10:17     22 մարտի, 2019

Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները:

«Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչև մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչև ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել է Տուսկը: Այդ մասին հայտնել է նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն է հետաձգմանը մինչև 2019 թվականի ապրիլի 12-ը և ակնկալում է, որ Միացյալ Թագավորությունը մինչև այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չկարողացան պատասխանել այն հարցին, թե որքան երկար կարող է շարունակվել «երկարատև հետաձգումը»: «Անվերջ»,- ասել է Յունկերը


© armedia.am