ԵԱՏՄ-ում ռոումիգնի սակագինը կարող է զրոյանալ

17:09     22 մարտի, 2019

ԵԱՏՄ տարածքում  հետազոտություն է իրականացվել ռոումինգ ծառայության սակագների վերաբերյալ։ Այս մասին մարտի 22-ին ասել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խորհրդարանի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում:

Շաբոյանի խոսքերով, արդյունքում ռոումինգի ծառայության գները ԵԱՏՄ անդամ երկրներում կարող են հասցվել զրոյի։

ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ հետազոտություններն սկսվել էին 2-3 տարի առաջ։


© armedia.am