Թերեզա Մեյը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներ

15:12     24 մարտի, 2019

Թերեզա Մեյը կարող է աջակցություն ստանալ Brexit-ի գործարքի համար, եթե խոստանա հրաժարական տալ վարչապետի պաշտոնից: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտնել է Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար անձանցից մեկը:

Պահպանողական կուսակցության պատգամավորները նշել են, որ կքվեարկեն Brexit-ի գործարքի օգտին, եթե իմանան, որ Եվրամիության հետ բանակցությունների հաջորդ փուլի պատասխանատուն լինելու է ոչ Թերեզա Մեյը:

Ըստ պարբերականի աղբյուրների, Մեյի կաբինետի որոշ նախարարներ "հեղաշրջում" են պատրաստում վարչապետ Մեյի դեմ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թերեզա Մեյը դիմեց Եվրամիությանը՝ հետաձգելու Brexit-ի նախանշված ժամկետը մինչև հունիսի 30: Եվրամիությունը մարտի 21-22-ին կայացած գագաթաժողովի ընթացքում համաձայնություն է տվել հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև մայիսի 22՝ պայմանով որ բրիտանական խորհրդարանը կքվեարկի Բրյուսելի և Լոնդոնի միջև համաձայնեցված գործարքի օգտին, հակառակ դեպքում՝ մինչև ապրիլի 12:


© armedia.am