Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը երկակի չափանիշների քաղաքականություն չէ. Պոմպեո

15:53     25 մարտի, 2019

ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու մտադրությունը երկակի չափանիշների քաղաքականություն չէ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն բրիտանական Sky News-ին տված հարցազրույցում, փոխանցում է CBS News-ը: 

«Դուք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ եք սահմանել Ղրիմի բռնազավթման համար: Այժմ դուք պատրաստվում եք ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն Գոլանի բարձունքների նկատմամբ: Դա երկակի չափանիշների քաղաքականություն չէ՞», - հարցրել է Sky News-ի լրագրողը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչումն է, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Պոմպեոն նաև հայտարարել է, որ Թրամփի որոշումը կընդլայնի տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները:


© armedia.am