Մեյը խոստացել է հրաժարական տալ Brexit-ի գործարքի հաստատման դեպքում. ԶԼՄ-ներ

17:00     25 մարտի, 2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Պահպանողական կուսակցության շարքերում Brexit-ի կողմնակիցներին, որ հրաժարական կտա Համայնքների պալատի կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքի օգտին քվեարկելու պարագայում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է iTV հեռուստաալիքը` հղում կատարելով սեփական հավաստի աղբյուրներին:

Բրիտանացի հեռուստահաղորդավար Ռոբերտ Փեսթոնը հաղորդել է, որ ստացել է ինֆորմացիա այն մասին, որ Թերեզա Մեյը խորհրդարանի կողմից գործարքը հաստատելու դեպքում պաշտոնը թողնելու իր պատրաստակամության մասին ինֆորմացիան հասցրել է պահպանողականների խմբակցությունում եվրահոռետեսների ճամբարի առաջատար ներկայացուցիչներին: Նրանց շարքում են եղել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, իշխող կուսակցության նախկին ղեկավար Իանա Դանքանա Սմիթը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դեվիդ Դեվիսը և այլ քաղաքական գործիչներ, ովքեր ներկա են եղել այս կիրակի կառավարական Չեքերս առանձնատանը վարչապետի, կառավարության անդամների և ազդեցիկ պահպանողական-եվրահոռետեսների միջև կայացած հանդիպմանը:


© armedia.am