Ազատ ոճային ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում

19:00     25 մարտի, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ այսօրվանից հավաք է անցկացնում «Օլիմպավանում»:

Մեր ընտրանու համար սա վերջին հավաքն է՝ մինչև Եվրոպայի առաջնությունը:

Ապրիլի 6-ին թիմը կմեկնի Ռումինիա, որտեղ ապրիլի 8-14-ը կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:


© armedia.am