Մոնտենեգրոն ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

18:50     25 մարտի, 2019

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Մոնտենեգրոյի CDM պորտալին:

ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դեպքում:

Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում  զբոսաշրջությունն ակտիվացնելու համար:


© armedia.am